A1plus.am- գրում է.
Այն, ինչ տեսնում եք տեսանյութում՝ կրոնական աղանդի հավաք չէ եւ բղավողն էլ հոգեւոր առաջնորդ չէ։ Նա թուրքահայ հանդիսավար է, որը Ստամբուլի համերգային կենտրոնում հավաքված հայերին տեղյակ է պահում օրվա գլխավոր իրադարձության մասին.
«Բեմ կհրավիրեմ աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի փոփի արքան, մայր Հայաստանի ձայնը՝ Թաթա Սիմոնյան»։
Մոսկվացի պարուհիների հետ Թաթա Սիմոնյանը բեմ է մտնում աննկատ։ Ցանկացած կատարման արանքում հայ երգիչը հավաքված հայերին տեղյակ է պահում, թե ինչ կարող են անել իր ամեն կատարման ընթացքում.
«Գոռալ, բղավել, սուլել, ծափահարել, բարձրանալ աթոռներին, ես ձեզանից հետո կմաքրեմ»։
Ստամբուլահայերը բոլոր պատգամներին չէ, որ հետեւում են բառացի Դա աննկատ չի անցնում հայ հռչակավոր երգչի աչքից։ Նա քեֆ է պահանջում.
«Էնպիսի քեֆ, որ ամբողջ աշխարհը իմանա, որ մենք հայերով միշտ պիտի քեֆ անենք։ Առաջ Աստված։ Էնպես որ էսօր տժժում ենք բոլորս»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ