Երբ Հայաստանում տեղի է ունենում որևէ բիրտ ապօրինություն, ու մենք սկսում ենք հաշվել իշխանությունների ոսկորները, ապա իշխանության պաշտպանների ամենածամծմած փաստարկը այն է, թե բա գիտեք, բոլոր երկրներում էլ այդպիսի դեպքեր լինում են: Հիմա երբ զանգվածաբար բացահայտվեց, որ Վրաստանի մեկուսարաններում ադմինիստարացիայի կողմից պոլիփեդով բռնաբարում են կալանավորներին, հայ մոլի վրացապաշտների կողմից հնչեցվում է այն նույն փաստարկը, ինչ-որ այստեղի իշխանասերների՝ դե բա գիտեք, բոլոր երկրներում էլ այսպիսի բաներ պատահում են: Անկեղծ ասած, ինձ ընդհանուր առմամբ շատ քիչ է հուզում, թե ինչեր են կատարվում Վրաստանի մեկուսարաններում, ինձ հուզում է իմ երկրի՝ Հայաստանում առկա վիճակը, բայց անարդարության դեմ ընտրովի այս մոտեցումը շատ տպավորիչ ցայտուն է...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/argishti.kiviryan/posts/468952919802057
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել