Խորհուրդ 1
Եղեք այնպիսին, ինչպիսին կաք, կարիք չկա ստելու և հնարովի կերպար ստեղծելու: Չգիտես ինչու, երբ տղան ուզում է դուր գալ աղջկան, նա սկսում է իրեն սուպերմեն երևակայել, բայց ինչու՞, չէ՞ որ Դուք անընդհատ չեք կարողանալու կերպարի մեջ մնալ և օրերից մի օր կթուլանաք: Իսկ այդ դեպքում հիասթափությունը երաշխավորված է:
Խորհուրդ 2
Ինքնավստահ եղեք: Աղջիկներին գրավելու գործում շատ կարևոր գործոն է ինքնավստահությունը:
Խորհուրդ 3
Մի վազեք նրա հետևից: Մի «հիմար» միտք կա` մենք սիրում ենք նրանց, ովքեր մեզ չեն սիրում և մերժում ենք նրանց, ովքեր մեզ սիրում են: Ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների մոտ, ավելի շատ հետաքրքիր են այն մարդիկ, ովքեր «անհասանելի են կամ ում դժվար կարելի է հասնել:
Խորհուրդ 4
Պետք է իմանալ նրա թուլությունները: Պարզապես պարտադիր է դրանք իմանալ` ինչ է սիրում, ինչ է լսում, ուր կցանկանար գնալ: Իսկ եթե Ձեզ հաջողվում է իմանալ այնպիսի թուլությունների մասին, որոնք նա հաճախ չի բարձրաձայնում, դա արդեն հաղթաթուղթ է Ձեր ձեռքում, օգտագործեք այն:
Խորհուրդ 5
Առատաձեռն եղեք, գումար մի խնայեք նրան ուրախացնելու և հաճելի նվերներ անելու համար:
Խորհուրդ 6
Փորձեք նրա համար հեղինակություն դառնալ: Ավելի պատկերավոր ասած` դարձեք նրա համար երկրորդ հայրիկը, ում խոսքը նա հարգում է, ում լսում է և ում կարծիքը կարևորում է:
Խորհուրդ 7
Կանանց շրջանում հաջողություններ ունեցեք: Ինչպես ասում են՝ ուրիշի աչքը լավագույն հատկանիշն է: Եթե Ձեզ հավանում են այլ աղջիկներ և կանայք, ուրեմն Ձեր մեջ մի բան կա, որի վրա արժե ուշադրություն դարձնել:
Խորհուրդ 8
Ամեն հարցում նրա հետ մի համաձայնվեք, ունեցեք Ձեր սեփական կարծիքը: Բայց սա չի նշանակում, որ պետք է համառ լինեք և միշտ Ձեր ասածը պնդեք:
Խորհուրդ 9
Անկախ եղեք: Երբեք կախված մի եղեք կնոջից, կամ էլ եթե դա այդպես է, գոնե մի ցուցադրեք:
Խորհուրդ 10
Շրջապատի հոգին եղեք և լավ հումորի զգացում ունեցեք: Աղջիկները սիրում են գտնվել այն տղայի կողքին, ով միշտ և ամենուր բոլորի ուշադրության կենտրոնում է: