Դոլար-դրամ փոխարժեքի երեկվա տատանումն ու դրան հաջորդած ԿԲ հայտարարությունը մի անեկդոտ են հիշեցնում։ Մեկը փողոցում պատահաբար հանդիպում է ընկերոջը, ով տխուր ու ընկճված է լինում։ Հարցնում է` հո բան չի՞ եղել։ «Ի՞նչ պիտի լինի սրանից ավելի. 40 տարեկան եմ, բայց գիշերները տակս եմ միզում»։ Ընկերը խորհուրդ է տալիս գնալ հոգեբանի մոտ։ Մեկ ամիս հետո նորից են հանդիպում, այս անգամ գիշերամիզությամբ տառապող ընկերն ուրախ է լինում։ «Գնացի՞ր հոգեբանի մոտ, օգուտ տվե՞ց, էլ տակդ չե՞ս միզում»։ «Միզում եմ։ Բայց հիմա ես դրանով հպարտանում եմ»,- պատասխանում է ընկերը։
Կից նյութը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/495498107257811
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել