Երեւանում Նոր կրկես կառուցելու համար սկզբնական շրջանում բարերարների կողմից նախատեսվել էր մոտավորապես մեկ միլլիոն ԱՄՆ դոլար հատկացնել, սակայն կրկեսի տնօրենի խոսքով` դա նախնական գումար էր. ժամանակակից կրկես կառուցելու համար ծախսերն այդքանով չեն սահմանափակվելու: Նորակառույց կրկեսը նախկին 1200 հանդիսատեսի փոխարեն հնարավորություն կունենա հյուրընկալելու 2000-ի: Շենքի տրամագիծը կավելանա 6-10 մետրով: Նախատեսված է նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել:
1930-ական թվականներին Երեւանում գործել է փայտաշեն ժամանակավոր կրկես: 1939 թվականին նրա տեղում կառուցվել է նոր շենք, որը հիմնովին վերակառուցվել է 1962 թվականին: Հենց այս շենքն է պայթեցվել եւ հողին հավասարեցվել ընդամենը մի քանի օր առաջ` սեպտեմբերի 8-ին: Այժմ կրկեսի վերանորոգման աշխատանքները իր վրա է վերցրել «Տաշիր գրուպ» ընկերությունը:
Նորակառույց կրկեսը կունենա նաեւ հյուրանոցային սենյակներ, որոնք կլինեն ոչ թե բիզնեսի, այլ՝ հյուրախաղերի եկած դերասանների համար: Կրկեսի տնօրենը պնդում է, որ կրկեսի աշխատակիցները շարունակում են աշխատել ու աշխատավարձ ստանալ: Նրա հավաստմամբ մայրաքաղաքը ժամանակակից կրկես կունենա 2014-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=229272257198793&set=a.115546481904705.12588.100003480616360&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել