Ադրբեջանի մայրաքաղաքի հագուստի խանութներում Թուրքիայից բերված կանացի հագուստ են վաճառում, որի գույները կրկնօրինակում են Հայաստանի դրոշի գույներին։
Ադրբեջանական Ucnoqta կայքի լրագրողները նշել են, թե Բաքվի «Ազադլըք» պողոտայի վրա գտնվող հագուստի խանութի 3 կին աշխատակիցները սկզբում չեն հավատացել, որ իրենց վաճառած հագուստն ունի Հայաստանի դրոշի գույները՝ շեշտելով, որ դրանք բերված են Թուրքիայից։ Այնուհետ, վաճառողները, ինտերնետում տեսնելով Հայաստանի դրոշը, անմիջապես ցուցափեղկերից հանել են այդ հագուստները։
Ադրբեջանական կայքը նշում է, թե գործը սրանով չի ավարտվել, քանի որ հիշյալ հագուստներից վաճառվում են նաեւ Բաքվի բազմաթիվ հագուստի խանութներում։
Վաճառողները նշել են, թե նույն գույներով հագուստից կրել է նաեւ թուրքական ATV հեռուստաընկերության եթերով ցուցադրվող սերիալի հերոսուհին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել