1in.am–ը գրում է.

Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է մի զույգի և նրանց 15-ամյա դստերը, որոնց կասկածում են Փարիզի և Դիսնեյլենդի տարածքում ավելի քան 300 մանկասայլակի գողության մեջ, գրում է The Local-ը:
Վերջին 12 ամիսներին ձարբակալվածները մանկասայլակի ավելի քան 330 գողություն են կատարել: Միայն սեպտեմբեր ամսին Փարիզի շրաջններից մեկի դպրոցի մոտից 40 մանկասայլակ են գողացել:
Ոստիկանության տվյալներով՝ գողանալուց հետո մանկասայլակները ինտերնետ-աճուրդում վաճառքի են դրվել: Ոստիկանությունը ճշգրիտ տվյալներ չունի այն մասին, թե որքան մարդ է տուժել զույգի գործողություններից: Նշվում է, որ գողացված մանկասայլակները 200-1500 եվրո են արժեցել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1488718.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



