Yesyes.am-ը գրում է.

Տրամաբանական է, որ ոչ մի նորմալ տղամարդ թույլ չի տա իրեն մանիպուլիացիաների ենթարկել, եթե իհարկե, ինքն անձամբ դա չի ցանկանում: Հոգեբան Տատյանա Գավրիլյակը խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել սեփական հնարավորությունները: Հոգեբանի խոսքով. «Կան տղամարդիկ, ովքեր չեն ցանկանում հասունանալ և իրենց վրա վերցնել որևէ պատասխանատըվություն. այսպիսի տղամարդկանց դեպքում պետք է պատասխանատվությունը վերցնեք ձեզ վրա և պատրաստ լինեք լուծել նրա խնդիրները: Ի տարբերություն նրանց, խիստ տղամարդկանց կառավարելն, առանց իրենց համաձայնության, գրեթե անհնար է, բայց որոշ անվտանգ խորամանկությունների, ամեն դեպքում, կարելի է դիմել»: Ահա այդ խորամանկություններից մի քանիսը:

null

1. Խոսեք ձեր զգացմունքների մասին: Եթե Ձեր տղամարդու ռացիոնալ փաստերն անհաղթահարելի են թվում, կարող եք գործը գլուխ բերել կանացի զգացմունքային դրսևորումներով: Օրինակ, եթե նա գործից ուշ է վերադառնում և ձեզ այդ մասին տեղյակ չի պահում, հոգեբանը խորհուրդ է տալիս նրան դիմել հետևյալ կերպ.«Սիրելիս, երբ դու տուն ես վերադառնում գիշերվա ժամը 2-ին՝ ուշ վերադառնալուդ մասին առանց ինձ նախապես տեղյակ պահելու, ես անհանգստանում եմ, տխրում ու բարկանում: Լավ կլինի նման դեպքերում ինձ զգուշացնես, որպեսզի ես երեկոյան ընթրիք չպատրաստեմ և անիմաստ չսպասեմ քեզ»:

null

2. Եղեք կանացի և նուրբ: Տղամարդկանց դուր են գալիս կանացի և նուրբ աղջիկները, դա է պատճառը, որ ձեր ցանկությունն իրականացնելու համար պետք է գործի դնել հենց այդ հատկությունը: Դիմեք նրան սիրալիր, ապացուցեք, որ նա անփոխարինելի է ձեզ համար, որ գնահատում եք նրա արժանիքները: Դա նրան անպայման դուր կգա:

null

3. Հետևեք ձեր ձայնին և շարժուձևին: Ձայնի տեմբրը շատ կարևոր է: Հիստերիկ պահվածք դրսևորող դեռ ոչ մի աղջկա չի հաջողվել ուղղորդել տղամարդուն: Եթե նույնիսկ հաջողվել է, դա միայն այն դեպքում, երբ տղամարդուն այդ պահին ուղղակի պետք է եղել լռեցնել նրան: Եվ մի մոռացեք, որ պետք է խոսել անկեղծ. միայն այդ դեպքում ձեր խոսքը լսելի և ընդունելի կլինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել