Interpress.am-ը գրում է․

20 տարեկանը խոշոր անցումների շրջան է:

Անցումային այդ տասնամյակում կատարած ընտրությունները դնում են ձեր կարիերայի, հարաբերությունների, առողջության եւ բարեկեցության հիմքը:

Չնայած սեփական փորձից սովորելն անփոխարինելի է, այնուամենայնիվ, դուք կարող եք ձեզ թույլ տալ լսել նրանց, ովքեր անցել են այդ փուլը: Մեր արխիվներում ու ինտերնետում փորձել ենք գտնել լավագույն խորհուրդները, որոնք ձեր 20 տարեկանը կդարձնեն ավելի հաճելի ու արդյունավետ: Ահա այն 15 գործերը, որոնք հաջողակ մարդիկ անում են 20 տարեկանում.

1. Նրանք սովորում են կառավարել իրենց ժամանակը.

Երբ նոր եք սկսում ձեր կարիերան, կարող եք դժվարություններ ունենալ օրերն արդյունավետ կազմակերպելու հարցում:

Մոնրեալցի գործարար եւ հեղինակ Էթյեն Գարբուգլին իր «Կառավարման 26 խնդիրները, որոնք ես կցանկանայի իմանալ, երբ 20 տարեկան էի» գրքում կարևոր է համարում աշխատանքի վերջնաժամկետի հաստատումը և բազմախնդրությունից խուսափելը: Երկուսն էլ ժամանակի արդյունավետ կառավարման բանալիներն են:

2. Նրանք փողն առաջնահերթ չեն համարում

 Կան մարդիկ, որոնք 20 տարեկանում աննպատակ ժամանակ են անցկացնում, կան և այնպիսիները, որոնք վախենում են ձախողումից և տվյալ աշխատանքը կատարում են միայն լավ վճարի համար: Բայց Quora-ի (Քվորում) օգտատեր Ռիչ Տատումն ասում է, որ ձեզ չհետաքրքրող աշխատանքը կարող է շատ արագ վերածվել ձեր կարիերայի և 30 տարեկանում արդեն դժվար կլինի սկսել զբողվել սիրած գործով:

Գրող Քալ Նյուփորթն էլ ասում է, որ կարևոր է սկսել այն, ինչին ձգտում ես, և որը գործատուների համար արժեք է ներկայացնում:

3. Նրանք տնտեսում են.

Bankrate-ի հետազոտությունը ցույց է տվել, որ  հետազոտվող 1.003 մարդկանց 69% – ը, 18-29 տարեկանները խնայողություններ չունեն:

Քսանը այն տարիքն է, երբ բավական հեռատեսություն չկա` հասկանալու, որ մի օր թոշակի եք գնալու և ապրելու համար պետք է փող ունենաք, որոնք չեք կուտակել տարիների ձեր աշխատանքից:

Գործարար Ադիթյա Ռաթմանը խորհուրդ է տալիս շատ ներդրումներ չանել, քանի որ նոր եք սկսում կարիերան, բայց անհրաժեշտ է օգտվել ձեր ընկերության համապատասխան ծրագրից  կամ բացել անհատական կենսաթոշակային հաշիվ:

4. Նրանք մշակում են պարտքի մարման ծրագիր

Անցյալ տարի քոլեջների ուսանողների 70 տոկոսն ուսումն ավարտել էր միջինը  30,000 դոլարի ուսանողական վարկային պարտքով, բայց դա չի նշանակում, որ պարտքը հասուն կյանքի նշան է:

«Պարտքը կսկսի հետապնդել ձեզ, – ասում է Quora-ի օգտատեր Թեա Փիլյարչիկը,- Մշակեք մարման ծրագիր, որը հնարավորություն  կտա ձեր միջոցների սահմանում հնարավորինս արագ մարել վարկերը, վարկային քարտերն օգտագործեք, որպեսզի վարկեր կառուցեք և ոչ թե վճարեք ձեր հնարավորությանը չհամապատասխանող իրերի համար»:

5. Նրանք հոգ են տանում իրենց առողջությանը

Ամեն տարի ավելի ու ավելի դժվար է դառնում սկսել մարզումների կայուն ռեժիմը, վերականգնել ուշ գիշերվա խմածությունը:

«Քանի դեռ երիտասարդ եք, – ասում է Quora-ի օգտատեր Մո Սիտուբթինը,  զարգացրեք առողջ սովորություններ, որոնք ձեզ կպատրաստեն կյանքի հաջորդ փուլին: Չափավորեք ձեր հակումները, ընտրեք մարզումներ ներկա երջանիկ պահի ու շարունակության համար»:

6. Նրանք հետեւողական են

Եթե դուք 20 տարեկանում հավակնոտ եք, մատծում եք, որ հասուն տարիքում մարդն արդեն ամեն ինչի հասել է, աշխատանքից հեռանալու ժամանակն է, վերջ լուրջ հարաբերություններին, ընկերությունն էլ չի կարողանում բարգավաճել: Այդպես մտածելը կործանարար է:

Իրականում հաջողակները ի վիճակի են սովորել սխալներից և առաջ շարժվել ավելի խելամտորեն:

«Աշխատանքից հեռանալու հաջորդ օրը արթնացա սովորականի նման, ինչը ինձ ստիպեց մտածել, որ ձախողումը դեռ աշխարհի վերջը չի: Անհաջողությունն ինձ սովորեցրեց տարբերել լավ ու վատ հարաբերությունները: Դրանք գիտակցում էի, սակայն հրաժարվում էի ընդունել, մինչև վատ հարաբերությունները չավարտվեցին», – ասում է Quora-ի օգտատեր Քերոլայն Չոն:

7. Նրանք չեն փորձում բոլորին դուր գալ

20 տարեկանում ժամանակն է կառուցել մի ցանց, որը դնելու է ձեր կարիերայի հիմքը: Եթե դա հասկանում եք, պետք է լավ հարաբերություններ հաստատեք ղեկավարի, հաճախորդների ու ձեր գործընկերների հետ:

Ինչևէ, կհանդիպեք մարդկանց, որոնց դուք չեք հավանի, կամ իրենք`ձեզ: Դա բնական է և հարկ չկա փոխել ձեզ, քանի դեռ ամեն ինչ լավ է ընթանում:

«Անխուսափելիորեն, ինչ –որ մեկին միշտ դուր չեք գա: Ափսոս, որ չկարողացա դա ավելի շուտ հասկանալ և չանհանգստանալ այդ ուղղությամբ», – ասում է Չոն:

8. Նրանք ճկուն են

«Թեեւ լավ է ունենալ կարիերայի նպատակներ, ինչը ձեզ դարձնում է ավելի կենտրոնացած ու հիմնավորված, բայց դուք պետք է խուսափեք բարդ հնգամյա ծրագրերի մեջ հայտնվելուց»,- ասում է Չոն:

Հեղինակ եւ ներդրող Ջեյմս Ալթուչերն էլ նշում է, որ 20 տարեկանների մեջ հայտնաբերած հիմնական խնդիրներից մեկն այն է, որ նրանք նմանակում են: Ալթուչերը խորհուրդ է տալիս ազատ, ճկուն լինել և բաց նոր փորձառություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել