Ու կյանքում մի պարզ բան հասկացա, որ ժամանակը ոչինչ էլ չի կարող փոխել, ոչինչ չի կարող որոշել:
Մենք ինքներս ենք մեր ժամանակի տերը, մենք ինքներս ենք մեր տերը:
Եվ այսպես սխալ օգտագործելով մեր ժամանակը և որ ամենավատն է՝ ինքներս մեզ սխալ օգտագործելով, մեղադրում ենք միայն ժամանակին:
Ստեղծեք ձեր ժամանակը, ստեղծեք ձեր կյանքը և մի փոխեք այն ժամանակավոր մարդկանց հետ:
Չէ՞ որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են ապրել ձեզ հետ ձեր ամբողջ ժամանակը:
Մոռացեք երազելը:
Ստեղծեք իրական կյանք, ստեղծեք իրական րոպեներ, որ անվերջ անավարտ կմնան:
Դասակարգեք մարդկանց, ովքեր ձեր կյանքում են և երբեք, երբեք մի փոխեք ժամանակավորն անժամանակի հետ:
Հենզել Մանուչարյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/henzo.manucharyan/posts/865433036841488?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել