Imyerevan.com-ը գրում է․

Պատմություն Pepsi-ի, Կասանդրայի, ДДТ-ի ու կարմիր Marlboro-ի մասին, որոնք, ըստ շատ հայրերի, քանդեցին խորհրդային միությունը:

 

Ամեն անգամ, երբ հեռուստացույցի էկրանին հայտնվում էր կարմիր խալով հայտնի մարդը, մեր տանը սարսափելի իրարանցում էր սկսվում: Միշայի գլխին հազար ու մի անեծք ու հայհոյանք էր թափվում, միջին ծանրության, բայց հիմնականում փափուկ մի քանի իր անպայման դիպչում էին հեռուստացույցի էկրանին։ Պարտադիր լսում էի լուտանքներ իրենց կառուցած երկիրը «քանդած» մարդու հասցեին: Ապոկալիպսիսը տարիներ առաջ էր, երբ Գորբաչովին խաղաղության նոբելյան մրցանակ տվեցին: Ինչքան հաճախ էր նա հայտնվում էկրանին, էնքան հաճախ էի ցանկանում, որ կռվի բուն դարձած սարքը փչանար: Դրա հավանականությունը զրոյական էր. հորական պապս Աջափնյակի ամենաճանաչված հեռուստացույց վերանորոգողն էր:

Պատին փակցված խորհրդային քարտեզի վրա ուսումասիրում էի էդ մեծ երկիրն ու չէի հավատում, որ մի խեղճ մարդ մեկ-մենակ կարող էր քանդել 70 տարի կառուցած երկիրը: Դե, իր մասնակցությունն այդ գործում ձյաձյա Միշան ուներ, ինչպես հետո պարզվեց, բայց նա հաստատ մենակ չէր: Ու որոշեցի կազմել իրերի, երևույթների ու երազանքների ցուցակ, որոնք միլիոնավոր մարդկանց տարան իրենց հետևից ու կործանեցին մեր հայրերի ու պապերի սիրելի երկիրը, որտեղ ամեն ինչ կար….դե, բացի սեքսից, իհարկե:


VEF ռադիոընդունիչ
Լատվիական ռադիոընդունիչը խորհրդային ընտանիքներում ազատության խորհրդանիշն էր: Ամեն երեկո դրվում էր սենյակի կենտրոնում, րոպեներ անց հնչում էին կախարդական բառերը՝ «եթերում ամերիկայի ձայնն է Վաշինգթոնից»: Շատ տարիներ անց էլ տանը սովորույթի ուժով լսում էին Լենինի ջանքերը ջուրը գցած ձայնը, թեև Վաշինգթոնն իր ուզածին մեր ծնվելուց առաջ արդեն հասել էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել