Iravunk.com-ը գրում է.

Այսօր` Ուսանողության տոնի կապակցությամբ ՀՊՄՀ-ում, տեղի ունեցավ մեծ համերգ, որին մասնակցում էր նաեւ վերջին շրջանում հաճախակի սկանդալների կիզակետում հայտնված երգչուհի ԵՎԱ ՌԻՎԱՍԸ: Երբ հաղորդավարուհին հայտարարեց, որ ելույթ կունենա հայտնի, հայրենասեր երգչուհի Եվա ՌԻվասը, երգչուհին բեմից զարմանքով նշեց. «Ինձ թվում էր, որ կհայտարարեն այսպես` հայտնի ոտքն ու Եվա Ռիվասը, քանի որ վերջին իրադարձություններից հետո իմ ոտքն ավելի հայտնի է դարձել, քան` անուն ազգանունս»:

Հիշեցնենք, որ «Հայաստանի ձայնը» նախագծում ժյուրիի կազմում հանդես եկող երգչուհին ոտքով էր սեղմել մրցավարական կոճակը, ինչը մեծ սկանդալ ու աղմուկ էր առաջացրել մեզանում:

Ի դեպ, ավելի վաղ «Իրավունքի» այն հարցին, թե Եվա, անընդհատ սկանդալների կիզակետում եք, դա լավ PR-ի արդյո՞ւնք է, թե՞ արդեն հոգնել եք այդ ամենից, երգչուհին այսպես էր պատասխանել. «Ես երբեք չեմ հոգնում այդ ամենից, որովհետեւ դա արտիստի կյանքն է, ոչ թե` աշխատանքը: Դա յուրաքանչյուր հաջողակ եւ հայտնի մարդու անբաժանելի մասնիկն է: Այդ սկանդալները PR չէին: Դա այն էր, ինչն ինքնաբերաբար ստեղծվեց, բայց այն չի խանգարում ինձ ապրել: Մարդիկ իրավունք ունեն մտածել այնպես, ինչպես ցանկանում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել