Armnewstv.am-ը գրում է․
Երիկամային հիվանդության մասին իմանալուց հետո Լուսինե Գևորգյանը որոշեց փրկությունը եկեղեցում փնտրել: Սկսեց շրջել Հայաստանի սրբավայրերով, մեկնեց Երուսաղեմ ու Բեթղեհեմ: Մոտ 6 տարի շրջելուց հետո նա գտավ իր Աստծուն ու իր փնտրտուքները ներկայացրեց վավերագրական ֆիլմում` «Իմ Աստծուն փնտրելիս»:
Ֆիլմի վրա աշխատել է մենակ: Ինքն էր նկարահանում, կատարում ռեժիսորական աշխատանքը: Լուսինեն իր ֆիլմը բնութագրում է որպես երկխոսություն Աստծո հետ: Ֆիլմում ամենը պատմել է սիմվոլների միջոցով: Վավերագրող Նանե Բագրատունին ասում է, որ ֆիլմը կարող են դիտել նաև նրանք, ովքեր իրենց չեն համարում հավատացյալ: Բացի հոգևոր աշխարհի մասին պատմելուց, այստեղ ներկայացված է նաև հայկական եկեղեցաշինության պատմությունը:
Ֆիլմի պրեմիերան կայանալու է նոյեմբերի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Հանդիսատեսի արձագանքներից հետո էլ կորոշի շարունակել ցուցադրել այն, թե` ոչ:
Տեսանյութն՝ այստեղ