Ու Հայաստանում ծննդաբերությունն անվճա՞ր է։ Ծննդաբերող բժշկին՝ $100, որից հետո սկսվում է բուժքույրերի՝ ուզվոր դեմքով շնորհավորանքները հայտնի անեկդոտի մոտիվներով. «Ինձ էլ ինչ կտաս, կտաս, բայց 2000 դրամից պակաս չտաս»։
Հետո հասնում ենք հիվանդասենյակ, գալիս են «օրվա» բժիշներն ու բուժքույրերը՝ էլի շնորհավորանքներով ու ուզվոր դեմքերով։ Դե նույն անեկդոտի մոտիվներով։ Այստեղ ևս մի 10-15 հազար դրամ գրվեց սառույցին։ Գալիս է վերջին «ակորդը»՝ հիվանդանոցից դուրս գրվելու պահը։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Գալիս են մի քանի բուժքույր, շնորհավորում ու էլի նույն դեմքով՝ «մենք ամեն ինչ կանենք, երեխուն կպատրաստենք, իրերը կիջացնենք…»։
Սուս ու փուս «փախչել» չես կարող։ Սովորաբար բուժքույրերից մեկը միշտ այդ կողմերում է, որպեսզի դուրս գրման պահը բաց չթողնի՝ էլի փող է… Իմ հաշվարկներով ընտանիքի վրա միջինը անվճար ծննդաբերությունը մեր երկրում կարժենա մոտ $200… Կեցցե՜ անվճար ծննդաբերությունը և ծննդօգնությունը Հայաստանում…