Slaq.am-ը գրում է․
Նոյեմբերի 24-ին, ժամը 04.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շահումյան 5-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին մոտակա խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է 05.14-ին, մարվել՝ 05.34-ին:
Այրվել են Կ. Թ.-ին պատկանող խորդանոցն ամբողջությամբ (25 քմ), վառելափայտ՝ 10 խմ և ջերմահարվել է թիվ 36 տան տանիքի ծածկը:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/231493/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



