Interpress.am-ը գրում է․

Ռորի Վադենը չի կարդում իր էլեկտրոնային փոստը: Փոխարենը` նա օգնական ունի, որը մշտապես վերահսկում է նրա լցված փոստարկղը եւ տեղեկացնում, երբ տեսնում է ուշադրությանն արժանի գրություն: Լիազորելու և կարևորելու ընդունակությունն օգնել է 32-ամյա Վադենին Նեշվիլում հիմնել և ղեկավարել վաճառքով զբաղվող և թրեյնինգներ անցկացնող Southwestern Consulting ընկերությունը: Այն ունի հարյուրավոր հաճախորդներ, իսկ բիզնես վարելու նրա գրքերը վաճառվում են միլիոններով: Առաջին գիրքը`«Բարձրացիր աստիճաններով. 7 Քայլ դեպի իրական հաջողություն»-ը, հրատարակվել է 2012 թ.: Այն հայտնվել է New York Times-ի բեսթսելլեր-գրեքերի ցուցակում: Նրա երկրորդ գիրքը՝ «Ձգձգել միտումնավոր. 5 հնարավորություն Զեր ժամանակը բազմապատկելու համար», լույս կտեսնի հունվարին:

Վադենի արդյունավետ աշխատանքի մասին գլխավոր գուրու դառնալուճանապարհը ոչ ավանդական է: Նա իր կարիերան սկսել է մի բիզնեսում, որը ձևավորվել է դեռևս 19-րդ դարում, երբ դռնեդուռ գիրք էին վաճառում Southwestern Advantage կոչվող ընկերության համար: 1855-ին այն հիմնադրել էր բապտիստ նախարարը: Ընկերությունը տպագրում էր Ավետարաններ եւ կրթական գրքեր, իսկ քաղաքացիական պատերազմից հետո սկսեց քոլեջի ուսանողներին սովորեցնել, թե ինչպե՞ս իր կրթական տեղեկագրերն ուղղակիորեն վաճառեն սպառողին: Դենվերի համալսարանում սովորելու տարիներին Վադենը դարձավ Southwestern Advantage –ի վաճառող և ամառը հավաքեց 50,000 դոլար ուսումը շարունակելու համար:

Դենվերի մասնաճյուղում, որը էլեկտրոնային անվտանգության համակարգեր էր վաճառում, մի քանի տարի աշխատելուց հետո որոշեց, որ կարող է իր փորձն օգտագործել եւ բացեց թրեյնինգ անցկացնողների իր ֆիրման: Southwestern-ը համաձայնեց այն ընդգրկել իմ կազմի մեջ որպես դուստր ձեռնարկություն, իսկ 2006 թ.-ին Վադենն իր 3 գործընկերների հետ հիմնեց Southwestern Consulting-ը: Այն ներառում է 60 թրեյներների, որոնք աշխատում են որպես անկախ կապալառուներ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների թվում են DirectTV-ն, Verizon- ի բջջային իրացման բաժինը եւ անվադողեր ստեղծող Bridgestone-ը: Մարզիչներն աշխատում են նաև տեղական Nashville –ի վաճառողների հետ այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են Century 21 եւ Northwestern Mutual-ը:

Իր առաջին գրքում Վադենը ձևակերպել էր առաջնահերթության լուծում արտահայտությունը եւ նշել, որ շատ մարդիկ դա ընդունում են որպես գործընթացի ձգձգում: Իրականում իրենք փորձում են պարզել, թե հսկայական թվով խնդիրների մեջ ինչպես լուծել առաջնահերթության հարցը: «Ձգձգելն այն է, երբ գիտակցաբար հետաձգում ես մի բան, որը պետք է անես», – ասում է նա: «Այդ մարդը, սովորաբար, ծույլ է կամ անտարբեր»: «Առաջնահերթության լուծում» -ը տեղի է ունենում այն պատճառով, երբ մենք չենք կարողանում պարզել, թե առաջինը որտեղ օգտագործենք մեր էներգիան: Իր նոր գրքում նա այդ խնդիրը համարում է մարտահրավեր եւ առաջարկում է այն հաղթահարելու հինգ ուղիներ: Ես այստեղ կիսում եմ նրա իմաստությունը.

1. Վերացնել. թույլ տվեք ձեզ անտեսել որոշակի խնդիրներ

«Ձեզ իրավունք վերապահեք ասել«ոչ»,- ասում է Վադենը: Եթե Ձեր շեֆը խնդրում է Ձեզ գործի բերումով ղեկավարել հանձնաժողով, մտածեք, արդյոք ունեք շաբաթական այն 5 ժամը, որը պետք է ծախսեք դրա վրա: Եթե չունեք, ասեք «ոչ»:

2. Ավտոմատացնել. շատ կարևոր է օգտվել մի համակարգից, որը հնարավորություն կտա խնայել ժամանակը

Օրինակ` կես ժամ տրամադրեք կրեդիտ քարտից կամ ընթացիկ հաշվից ավտոմատացված վճարումների համակարգի տեղադրմանը: Գրասենյակում քննարկեք նոր տեխնոլոգիաների համար ներդրումներ կատարելու հարցը, ինչպիսիք են, օրինակ, աշխատավարձի հաշվարկման համակարգը կամ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման միջոցը: «Եթե որոշեք գործարկել վաղվանից, այսօր արդեն գործ անելու հնարավորություն կունենաք », – ասում է Վադենը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել