Հային վայել համբերությամբ և քաջությամբ կարողացանք դիվանագիտական շփումների բարձր մակարդակով ընթացք տալ և մեր հայու ասպետական պահվածքով մեր խոստումները գործի վերածել՝ հակահարված տալով թշնամուն և պատվով դուրս գալով այս փորձությունից ևս: Վեց դար պետականությունից զուրկ և քառորդ դար չանցած՝ ՀՀ-ն ևս մեկ անգամ ապացուցեց աշխարհին, որ պատվավոր մեր տեղն ունենք համաշխարհային ընտանիքում, մեր քաղաքակիրթ, հավասարակշռված կեցվածքով և պատվավոր զինուժով կարող ենք հարցեր լուծել հանուն խաղաղության և գոյատևման: Մեր թշնամին վաստակեց վատ համբավ՝ թե խախտելով բոլոր զինվորական նորմերը, թե դիվանագիտական էթիկան չգործադրելով և թե մարդկային արժանիքներից զուրկ պահվածքով հոխորտալով, իր տեսակն ապացուցելով: Փա՛ռք Հայաստանին, փա՛ռք մեր բանակին, հավերժ փա՛ռք մեր զոհված տղերքին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahea.ajemian/posts/579684368844337
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել