10280416821in.am-ը գրում է.

Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով երկու ամսվա ընթացքում սպանվել է 910 մարդ: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայի մարդու իրավունքների մոնիտորինգի կենտրոնին:

Կենտրոնի տվյալներով՝ ավիահարվածների զոհ է դարձել 52 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 8 երեխա: ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորումից ոչնչացվել է 785 իսլամիստ և ևս 52 գրոհային՝ «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել