Սիրելի քաղաքապետ սրտանց շնորհավորում եմ Ձեզ «Տարվա լավագույն հանրային ծառայող» անվանակարգում պարգևատրվելու համար։ Սակայն մի հարց է անհանգստացնում ինձ, կցանկանաի ստանալ հարցիս պատասխանը: Միացյալ Երիտասարդական Լիգա հասարակական նախաձեռնությունը մի անգամ անդրադարձել է այս հարցին,սակայն անպատասխան մնացել: Պարոն Մարգարյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետնամասում գտնվող լողավազանը անբարեկարգ վիճակում է, խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել այդ տարածքը բարեկարգելու համար: Քանի որ այդ տարածքը գտնվում է նախ, մեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարևանությամբ և երկրորդ, գեղեցիկ լողավազան լինելով հանդերձ` դարձել է աղբանոց: Խնդրում եմ այս կարևոր հարցի շուրջ մտածել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել