Թբիլիսիում հուղարկավորել են Կախա ԲենդուկիձեինPanorama.am-ը գրում է․

Այսօր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեի հուղարկավորության արարողությունը: Այս մասին տեղեկացնում է «apsny.ge» կայքը: Բեդուկիձեի աճյունը Թբիլիսի էր բերվել Լոնդոնից:

Հուղարկավորության արարողությանը մասնակցել են նախկին նախարարի համախոհները, քաղական գործիչներ, դիվանագետներ, ուսանողներ: 

Էկոնոմիկայի նախկին նախարարը մահացել էր նոյեմբերի 13-ին սուր սրտային անբավարարության պատճառով: Բենդուկիձեն ստանձնել էր Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը 2004 թ-ին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրավերով և համակարգել տնտեսական բարեփոխումների գործընթացը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել