Interpress.am-ը գրում է․

Ռաֆայել Լեմկինն, ամենայն հավանականությամբ, ցեղասպանություն բառը ստեղծելուց շատ առաջ էր տարվել այդ գաղափարով,: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ նա դեռահաս էր Լեհաստանում, կարդում էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության բնաջնջման մասին, ինչ այժմ համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Նա ցնցված էր ոչ միայն սպանությանից, այլև այն իրականացնելու լկտի ձևից. արտաքին միջամտության կամ հետևանքների հարցում ոչ մի անհանգստություն չկար:

Լեմկինը դիմեց իր իրավունքի պրոֆեսորին, բայց նրան ասացին, որ թուրքերն էին ղեկավարում երկիրը, հետեւաբար, բացարձակ իշխանություն ունեին իրենց սահմանների ներսում: Պրոֆեսորը բացատրեց, որ յուրաքանչյուր երկրում քաղաքացիները նման են հավերի, իսկ ղեկավարը`ագարակատիրոջ, որը նրանց հետ կարող է վարվել ինչպես ցանկանա: «Ես պնդում եմ, որ իշխանությունը չի կարող ընկալվել որպես միլիոնավոր անմեղ մարդկանց սպանելու իրավունք», Լեմկինը գրել է իր նոթատետրերում:

Շատ տարիներ անց, 1943 թվականին, նա կառուցեց մի բառ, ջնջելով շատ ուրիշները (էթնոցիդ, վանդալիզմ), որպեզի ճիշտ բնորոշի մարդկային չարության ամենազարհուրելի արարքը: «Ցեղասպանություն» բառը բաժանված է երկու հավասար մասերի` հունարեն «genos»` ցեղ և լատիներեն «caedere»-սպանել, ոչնչացնել բառերից: «Ինչո՞ւ միլիոններին սպանելն ավելի փոքր հանցագործություն է համարվում, քան մի մարդու սպանությունը» զարմացել է Լեմկինը: Նա որոշեց, որ այդ բառը պետք է խթանի, որ միջազգային հանրությունը ջարդերը ընդունի հանցագործություն, ապա օրենքով դատական հետապնդման ենթարկի այդպիսի գործողությունները: Այն նախատեսում է իշխանությանը ենթարկել պատասխանատվության և վերացնել պատերազմական ժամանակաշրջանի առաջնորդների անպատժելիությունը, որը գործել է երկար տարիներ. այն պետք է թույլ չտա, որ այն, ինչ կատարվեց հայերի, հետագայում, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր ընտանիքի հետ, պատահի նաև մեկ ուրիշի հետ:

«Նա իրոք, հավատում էր, որ այս բառը կարող է համախմբել մարդկանց, պարտադրել մարդկությանը դադարեցնելու այդ հանցագործությունները», – ասում է Էդեթ Բելզբերգը:, որի վերջին վավերագրական ֆիլմը` Երկինք նայողները (Watchers of the Sky), այն մարդու ժառանգության մասին է, ում հաջողվեց ցեղասպանությունը դարձնել միջազգային հանցագործություն:

Բելցբերգը Լեմկինի մասին առաջին անգամ կարդաց Պուլիցերյան մրցանակակիր Սամանթա Փաուերի«Դժոխքի խնդիրը» գիրքը, որը ներկայացնում է ցեղասպանության հանդեպ Ամերիկայի անգործունեությունը: Երկու տարի հետո ծագեց ֆիլմի գաղափարը:

«Ես ցնցված էի այս մարդու մասին տեղկությունից, չկար երկիր, որը կարող էր իրենը համարել, հազիվ էր խոսում անգլերեն, հասցե չուներ, բայց կարողացավ հասնել իր նպատակին», – հիշում է Բելզբերգը:

Բելզբերգը մեծացել է երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմություններով, այցելել է Հոլոքոստի թանգարաններ, երբ երիտասարդ աղջիկ էր: Երբ իմացավ Լեմկինի պատմությունը, խիստ տպավորվեց, որ Լեմկինը ցեղասպանությունը քրեականացնելու պայքարը սկսել է նախքան իր ընտանիքի սպանությունը և շարունակել անձնական շրջանակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել