
Լոս Անջելես. 22-ը նոյեմբերի։ Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում Sterling Bank & Trust շենքի 11-րդ հարկից, անզգուշության պատճառով, պատուհանների ապակիները լվացող տղամարդը ցած է ընկել շենքի տակով անցնող մեքենայի վրա։ Տղամարդուն ջարդվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 10-00-ին։ Toyota Camri մեքենայի վարորդը, որի վրա ընկել էր տղամարդը, վնասվածքներ չի ստացել, չնայած որ նրա մեքենան լրիվ անպիտան է դարձել շահագործման համար։
Անկումը տեղի է ունեցել այն պահին, երբ տղամարդը գործընկերոջ հետ պատրաստվում էր սկսել աշխատանքը։ Սա առաջին դեպքը չէ, երբ տվյալ մասնագիտությամբ աշխատողները մահացու վտանգում են իրենց կյանքը։ Նոյեմբերի 12-ին էլ փրկարարները կարողացել էին մեծ դժվարությամբ ազատել երկու պատուհան լվացողի, որոնք մնացել էին խափանված օդային սայլակի մեջ:



