Araratnews.am-ը գրում է․
Ադրբեջանական haqqin.az կայքը հերթական անգամ սխալ տեղեկատվություն է տարածել, իբր հայկական կողմինը չի հաջողվել խոցված ուղղաթիռի անձնակազմին մոտենալ: Այս հայատարարությանն ի պատասխան պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը AraratNews-ի հետ զրույցում նշեց. «Ես գիտեի, որ Ադրբեջանում դեռ քարե դարում են, բայց որ իրենց տեղեկատվությունն էլ է այդ աստիճան պարզունակ՝ քարե դարի վայրի ցեղերի մակարդակով, դրանում մի փոքր կասկածում էի: Եթե իրենց երկրում կարող են սպանված մարդկանց հարազատներին խաբել, մահացած մարդկանց մարմնի մասերը ծախել ու չգիտեմ ինչեր անել, ապա Հայաստանում դա անհնար է»:
ՊՆ մամլո խոսնակը հայտնեց նաև որ. «Ծնողները հրավիրվել էին: Մասունքները, դիակները ճանաչվել ու ընդունվել են, հիմա էլ աշխատանքներ են տարվում համապատասխան զինվորական պատվով ու մակարադակով հուղարկավորությունը Եռաբլուրում կազմակերպելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



