Աշխարհահռչակ բարբի տիկնիկը շատերի կողմից քննադատության է արժանացել մարմնի անիրական կառուցվածքի համար։ Հենց այդ պատճառով արվեստագետ և դիզայներ Նիկոլայ Լեմը նոր «Բարբի» տիկնիկ է ստեղծել՝ «Լեմիլի», որի մարմնի կառուցվածքը համապատասխանում է կանանց կառուցվածքի միջին ստանդարտ չափերին։ Տիկնիկը ստեղծվել է 19-ամյա աղջկա կերպարով, ով կարող է դաջվածք, ակնե ու իրական մաշկային թերություններ ունենալ։ Տիկնիկի տուփի մեջ կարելի է մաշկի տարբեր թերությունների տեսքով կպչուն աքսեսուարներ գտնել, որոնք թույլ կտան երեխաներին դրանք փակցնել Լեմիլիի մաշկին։
Արվեստագետը նշել է, որ իր նպատակն է ցույց տալ, որ կանայք գեղեցիկ են իրենց բնական տեսքով, և որ երբեք չպետք է համեմատվել գեղեցկության անիրական չափանիշների հետ։
Նա կարող է խալ ունենալ,
...ակնե...
....պեպեններ
Երեխաները կարող են շարժել Լեմիլիի ձեռքերն ու ոտքերն այնպիսի դիրքերով, որ սովորական Բարբիով հնարավոր չի լինի։
Լեմիլիի՝ գիպսի մեջ դրված ձեռքը։ Այո՛, նա նույնպես կարող է վնասվել։
Լեմիլին կարմրել է, երբ նրան բռնացրել են թխվածքաբլիթներն ուտելիս։
Լեմիլիի կպչուն աքսեսուարների հավաքածուն։
Համեմատեք Բարբի տիկնիկը Լեմիլի տիկնիկի հետ։
Երկրորդ դասարանի աշակերտների արձագանքը տիկնիկը տեսնելիս.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել

















