Մետրոպոլիտեն թանգարանը հիմնադրվել է 1870 թվականին։ Այն գտնվում է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում։ Թանգարանի հավաքածուն հիմնականում ստեղծվել է թանգարանին նվիրաբերված մասնավոր հավաքածուներից։ Բացի մշտական ցուցադրության սրահներից, թանգարանում լինում են նաև ժամանակավոր ցուցադրություններ՝ փոփոխվող ցուցահանդեսներով։ Մետրոպոլիտեն թանգարանի այցելուների թիվը տարեկան կտրվածքով կազմում է 5 մլն մարդ։ Այդ այցելուների թվում է Դան Մեթը։ Այս կրեատիվ երիտասարդը նկատեց, որ թանգարանի քանդակներից շատերի ձեռքերն այնպես էին պարզած, ասես նրանք իրենց ձեռքում բջջային հեռախոս պահած լինեին։ Այնինչ իրականում նրանց ձեռքերում ոչ մի հեռախոս էլ չկար։ Մեթը որոշեց թվային տեխնոլոգիաների օգնությամբ լրացնել այդ բացն ու «զինեց» այս քանդակներին ամենաժամանակակից բջջային հեռախոսներով ու պլանշետներով։ Այո, այս քանդակները մեզնից հետ չեն մնում։ Թվային դարաշրջանում անգամ քանդակներն են օգտվում նորագույն տեխնոլոգիաներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել