Asekose.am-ը գրում է․

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սոնա Շահգելդյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը կոչվում է «My Eccentric Nature»:   Համացանցի շատ օգտատերեր կարծում են, որ Սոնա Շահգելդյանն իր նոր տեսահոլովակում, կրկնօրինակում է Ադելին։ Նա հագնված է Ադելի պես, նստած դիրքն ու շարժումներն էլ են նման Ադելին։Նկարահանման տարածքն էլ որոշ հատվածներում պատված է ցելոֆանով։

Asekose.am- ի թղթակիցը կապ հաստատեց երգչուհու հետ նրա դիրքորոշումը այս թեմայի վերաբերյալ ճշտելու նպատակով.

«Ճիշտն ասած իմ ծիծաղն է գալիս այդ թեմայի հետ կապված: Ինչքամ ուզում են թող չար ու նախանձ մարդիկ խոսեն: Ես միայն ուրախ եմ, ու շատ գոհ եմ իմ աշխատանքից` շատ լավ ու արժեքավոր գործ եմ արել: Երգն էր պահանջում այդպիսի կերպար, տեսահոլովակ, և ամեն մի մանրուք տեսահոլովակի մեջ ասելիք ունի: Նկատել եմ նաև այն, որ մեկնաբանությունների մեծ մասը դրական է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել