Armnewstv.am-ը գրում է․
Արիության մեդալով պարգեւատրված Նորայր Քամալյանը հայկական ուղղաթիռի կործանման լուրը լսել է զինվորական հոսպիտալում: Զինված ադրբեջանցիներին անզեն դիմակայած զինվորը համարում է, որ հայկական զինուժը պետք է ոչ համաչափ հակահարվածներ հասցնի հակառակորդին:
Ուղիղ 1 շաբաթից կլրանա Նորայր Քամալյանի զորակոչման երկու տարին, բայց նրան արդեն զորացրել են, չնայած պատրաստ էր բուժվելուց հետո գնալ ծառայությունը շարունակելու: Բուժումն արդեն ավարտել է եւ շուտով դուրս կգրվի, որից 6 ամիս հետո կվերադառնա ծնոտը վիրահատելու: Նորայր Քամալյանը 4 ամիսների ընթացքում հիվանդասենյակում պառկած հասցրել է վերագնահատել տեղի ունեցածը, առանց պաթետիզմի մտածել հայրենիքի ու հայրենասիրության մասին: Լուծումը համարձակության ու կողմնորոշվելու ունակության միջեւ է:
Նորայր Քամալյանը հրազենային վնասվածքներ էր ստացել հուլիսի 31-ին, երբ ադրբեջանական զինված դիվերսիոն խմբի դեմ անզեն մարտի էր բռնվել ու բազմաթիվ դանակի հարվածներից բացի նշանառուից նաեւ հրազենային վնասվածք էր ստացել ու հրաշքով փրկվել: Նորայր Քամայլանի հետ էին եղել ժամկետային 1994 թվականին ծնված զինծառայողներ Արարատ Խանոյանը և Ազատ Ասոյանը, որոնք զոհվել էին հակառակորդի հարձակման ժամանակ:
Տեսանյութն՝ այստեղ