Սավառնող արծիվ: Արծիվը ճախրում է Ինդոնեզիայի Բալի Բարատ ազգային զբոսայգու վրայով։

Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիան: Անտոնիո Գաուդիի հայտնի անավարտ գլուխգործոցը Բարսելոնայի ցանցանման Էյքսամպլ շրջանում։

Բոլորի աչքերը՝ հառած թռչող սարքին: Ֆիլիպինների Մանիլա բնակավայրի մոտ գտնվող Սան Խոսե դել Մոնտեյում մարդիկ նայում են թռչող սարքին։

Աբխազիայի լողափում հանգստացող մարդիկ։

Թաղում: Ֆիլադելֆիայում ամերիկացի ռազմածովայինները պատրաստվում են ծաղկեպսակների տեղադրման արարողությանը։

Փոքրիկ խաղացողները: Հունաստանի Աթենք քաղաքում երեխաները պատրաստվում են ֆուտբոլային խաղի։

Եկեղեցին ու ամպերը: Ամպերը պատել են Բարսելոնայի Էքսպիատորի դել Սագրադ Կոր եկեղեցին։

Ստվերները դպրոցի բակում: Աշակերտների ստվերները Կալիֆորնիայի Էլ Դորադո շրջանի դպրոցներից մեկի բակում։

Թեքված աշտարակը: Իտալիայի Պիզայի հայտնի աշտարակը։

Աստղաձև գյուղ: Նիդերլանդների Բուրնտաջ աստղաձև գյուղը։

Ճգնավորի տունը: Վրաստանի Կացխի սյունը, որտեղ 20 տարի բնակվել է մի ճգնավոր վանական։

Ջրվեժ։ Մեքսիկայի Սան Լյուիս Պոտոսի շրջանի Թամուլ ջրվեժը։

Մարզադաշտի հրավառությունը։ Բուլղարիայի Սոֆիա քաղաքի մարզադաշտում հրավառությամբ նշվում է երկրի երկու ֆուտբոլային թիմերի 100-րդ տարելիցը։

Գյուղը։ Ֆրանսիայի Կանն քաղաքի մոտ գտնվող Մուժինս բնակավայրը։

Արևոտ հարսանիք։ Ամուսնական զույգը Չեխիայի Հլինսկո բնակավայրում։

Հարսանիք։ Հարսիկը վերև է նայում Ֆիլադելֆիայում՝ հարսանիքի ժամանակ։

Միգամած Սակրե-Կյորը։ Սակրե-Կյորի տեսարանը Փարիզում։

Հավասարակշռությունը ջրի վրա։ Ջերեմի Թետազը Շվեյցարիայի Սիոն բնակավայրի մոտ անցնում է լճի վրայով։

Հավասարակշռությունը ամպերում։ Ֆրանսիայի Լես Գորջես Դու Վերդոն կիրճում Թեո Սենսոնը քայլում է 298 մ բարձրության վրա գտնվող 85 մ երկարություն ունեցող պարանի վրայով։




