Միշտ եղել է ու կա ամեն ինչից դժգոհ մի զանգված, ուղղակի հիմա այն ավելի ակնառու է, քանի որ համացանցը լայն հնարավորություններ է ընձեռում նման մարդկանց ինքնդրսևորվելու, որոնք մեծամասամբ պարապ են: Համացանցում նման մարդիկ դառնում են ոչ ցանկալի, երբեմն էլ` վտանգավոր, քանի որ այս կամ այն պատճառով հետևողներ ու անգամ երկրպագուներ ունենալով` իրենց դժգոհության ու մունաթի ալիքը փոխանցում են այդ մարդկանց: Հենց այդ զանգվածն օրեր առաջ ասում էր` հայերն էդքան չկան, որ իրանց ուղղաթիռին խփեցին, հետո ասում էին` էդքան չկանք, որ մի հատ ուղղաթիռի դիմաց իրանց մի զինվոր խփեցինք, այնուհետև` հիմա իսկական պահն ա Բաքու հասնելու, ամոթ մեր ղեկավարությանը, որ վախում ա ու չի անում, իսկ հիմա` մթամ խի՞ եք ուրախանում դիակները բերելու վրա, էնքան չկայինք, որ ողջ-առողջ հետ բերեինք մեր օդաչուներին, ինչների՞ս ա պետք էդ դիակները:
Հ.Գ. Նման մարդկանց հետ խոսելը, բանավիճելն ու վիճելն ապարդյուն է: Ու գնալով ավելի ես համոզվում, որ խնդիրն ադրբեջանցիների հետ չէ, իրենց հետ ինչպես որ պետք է լուծվում են խնդիրները, խնդիրը երկրի կամ հասարակության ներսում է, որ ստեղծվում է ակամայից թույլ ու խոցելի զանգված, ինչի վրա էլ հակառակորդ կողմը ժամանակ առ ժամանակ խաղում է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.margaryan.58/posts/805802692820023?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել