Barometer.am-ը գրում է․
Արդեն հինգերորդ տարին է ինչ Բարեգործությունների աջակցության հիմնադրամը (Charities Aid Foundation) կազմում է "Աշխարհի բարեգործական ինդեքսը", որի միջոցով ուսումնասիրվում է առանձին պետությունների բարեգործական վարքագիծը:
Ըստ հետազոտության արդյունքների մոլորակի "ամենամեծահոգի" կամ "առատաձեռն" պետություններն են համարվում Մյանմարը և ԱՄՆ-ը, որոնց հետևում են Կանադան, Իռլանդիան և Նոր Զելանդիան: Ամբողջական աղյուսակը ներկայացնում ենք ստորև:
Բրիտանական այս հիմնադրամը աջակցում է բարեգործության գաղափարին ընդհանրապես և բարեգործական կազմակերպություններին մասնավորապես: Վերջինիս կողմից կազմված աղյուսակը հիմնվում է "Գելափ"-ի իրականացված հետազոտության վրա, այն ուսումնասիրում է պետություններում գործող բարեգործական կազմակերպություններին, դոնորական մեխանիզմները և կամավորական գործունեության ակտիվությունը տվյալ պետությունում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
