Հայկական բանակի հերթական փայլուն գործողությունն ապացուցեց, որ բանակը հսկայական նշանակություն ունի ինչպես երկրի պաշտպանական, այնպես էլ հոգեբանական առումներով: Վերջին հազար տարիներին մենք մի քանի անգամ իրական հնարավորություն էինք ունեցել անկախություն ձեռք բերելու, բայց ուժեղ բանակի բացակայությունը դա թույլ չէր տվել: Եթե հզոր բանակ ունենայինք, 20-րդ դարասկզբից պատմության անիվը բոլորովին այլ կերպ կպտտվեր մեզ համար: Բայց ուժեղ բանակը թույլ հասարակությամբ նույնն է, ինչ ուժեղ մկանները՝ թույլ գլխով: Հիմա ունենք հզոր բանակ և օգտվելով այս առավելությունից` պետք է ստեղծենք նաև ամուր պետական համակարգ, զարգացող տնտեսություն, զարգացած գիտություն, ժամանակակից քաղաքացիական հասարակություն: Այս ամենը պետք է անել շատ արագ` օգտագործելով ժամանակի շանսը: Միայն այս դեպքում է, որ հզոր բանակի գոյությունն իմաստավորվում է ու դառնում պետության զարգացման երկարաժամկետ գրավական:

Հ.Գ. Բանակը պետք չէ սրբացնել բարձրագոչ փաթոսով: Բանակին օգնելու լավագույն ճանապարհն ամուր պետականություն կառուցելն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել