Newsline.am-ը գրում է․
Հայաստանում առաջին անգամ գետնանցումը լիարժեքորեն հարմարեցված կլինի սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար: Newsline-ի հետ զրույցում Երևանի Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ Երիտասարդականի անցումում վերելակ կտեղադրվի:
«Հայաստանում առաջին անգամ նոր մոտեցում կլինի, և անցումից օգտվելու համար վերելակ կտեղադրվի: Հենց այդ է պատճառը, որ Երիտասարդականի անցումի աստիճաններին կից թեքահարթակ չի կառուցվել»,- ասաց Գևորգյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում աղմուկ բարձրացավ այն առիթով, որ երկար ժամանակ վերանորոգման աշխատանքներ իրականացնելուց հետո Երիտասարդականի անցումը վերաբացվել է, սակայն դրա աստիճաններին կից չկան սահմանափակ կարողություններ ունեցող անձանց տեղաշարժվելու համար նախատեսված թեքահարթակներ:
Գևորգյանը նշեց, որ վերելակ տեղադրելու գաղափարի մասին ժամանակին իմացել և այդ առիթով ուրախացել է այն մարդն, ով հիմա, չգիտես ինչու, շրջանառության մեջ է դրել թեքահարթակների բացակայության հանգամանքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ