ооппHratap.am-ը գրում է․

Եվ այսպես “ՀՒն Էրիվանն” էլ սնանկ չէ: Համենայն դեպս այդպիսի եզրակացության ենք գալիս “Յունիբանկի” հանկարծակի պահվածքից, որը վերցրեց ու դուրս եկավ սնանկության պրոցեսից, այն էլ ամենավերջին էտապում, երբ մնացել էր միայն պարտատերերի ցուցակը հաստատվեր: Ինչո՞ւմն էր բանկի շարժառիթը, որը ավելի քան 3 տարի փորձում էր սնանկացնել ու ոչնչացնել ընկերությունը` գլուխ չենք ցավեցնի: Փաստ է, որ արթնացած խիղճը չէ, որ ստիպել է “Յունիբանկին” իրենց գործողություններում այսպիսի անհաջորդականություն դրսևորել, այլ բոլորովին այլ իրողություն: Դե իսկ ամենից առավել այս պարագայում հաջողությունը ժպտացել է դատավոր Սուքոյանին, որը գրեթե 1 տարի տառապում էր այս գործի պատճառով: Չնայած (համակրում էր) նախապատվություն էր տալիս “Յունիբանկին” (համենայն դեպս տպավորությունը այդպիսին էր), սակայն ամեն ինչ անում էր, որպեսզի թե՛ ոչխարները կուշտ մնան և թե՛  գայլերը` ողջ: Սակայն հավերժ ձգձգել անհնար էր, և դատավորին մնում էր միայն հրապարակել իր դատավճիռը: Եվ ահա ինչպիսի՜ հաջողություն: Դատական պրոցեսը ավարտվել է հակառակ կողմի` հիմնական պարտատեր “ Յունիբանկի” կողմից, որն ագահաբար փափագում էր “ Հին Էրվանի” սնանկությանը: Պարզվում է հնարավոր է դադարեցումը, կատարվածի  ամբողջ պատասխանատվությունը իրենց ուսերից գցելով:

Ստացվում է ճիշտ էր “ Հին Էրիվանի” սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը, որը ոչ մեկ անգամ էր պնդում, որ բանկին գումար պետք չէ, անգամ գույքը պետք չէ, միայն ռեստորանի շենքը ` տեղակայված հյուսիսային պողոտայում: Չէ՞ որ սնանկության պրոցեսում, որտեղ ներկա է սնանկության հարցով ղեկավարը  և բաց աճուրդ է սկսվում, իրավիճակի ղեկավարումը դուրս է մնում  “Յունիբանկի” ձեռքից և Աստված գիտե թե ում կհասնի համեղ պատառը: Ցանկացողների պակաս չկա: Նրանցից ոմանց անուններն էլ, ի դեպ հայտնի անուններ են և մեկ անգամ չէ որ բարձրաձայնվել են մամուլի կողմից: Տեղային թեկնածուներից բացի “Ավրորա” ռադիոկայանը և  newsbook.am կայքը նշում էին անգամ կանադական հայ բիզնեսմենին, որին ճանաչված փաստաբան նախարար Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանը որոշ աղբյուրների համաձայն, խոստացել էր օգնել ռեստորանին տիրանալու հարցում: Իր պերճախոսոթյան համար ասվում էր, որ անգամ ստացել էր խոշոր կանխավճար: Սակայն արտասահմանյան (սփյուրքահայ) բիզնեսմենը հասկացավ, որ դա այնքան էլ հեշտ չէ: Պարզապես գումարներ արդեն վերադարձնել դժվար թե հնարավոր լինի: Համենայն դեպս տեղային լրագրողները այս պատմության մութ անկյունները դեռ չեն բացահայտել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել