Life.panorama.am-ը գրում է․

«Ես այդ հաճույքը ոչ մեկին չեմ պատճառի». Արման Բարդումյան

Life.pamorama.am-ն երգիչ Արման Բարդումյանի հետ զրուցել է «երդվյալ լռության», այսօրվա և 90-ականների տարբերության, նրանց առջև «փակված դռների», և իհարկե, ընտանիքի մասին: Փորձեցինք հասկանալ՝ նեղացա՞ծ է Արմանը այսօրվա շոու-բիզնեսից, թե՞…:

-Արմանվաղուց ձեզանից տեղեկություններ չունենքՀիմա ինչո՞վ եք զբաղված:

-Ինչպես միշտ՝ երգում եմ, բայց իմ նախընտրած հանդիսատեսի համար:

-Ինչո՞ւ նոր երգերտեսահոլովակներ չեք ներկայացնում:

-Իսկ ո՞ւմ համար ներկայացնեմ նոր տեսահոլովակ:

- Ըստ ձեզ՝ դուք հեռուստադիտողների մեջ լսարան չունե՞ք...

-Հեռուստադիտողին այնքան են շեղել այսօրվա անհասկանալի երաժշտությամբ, որ չեմ կարծում, թե կլսեն: Եվ հետո, ենթադրենք նկարահանեցի. որոշ հեռուստաընկերություններ պարզապես կարող է եթեր չհեռարձակեն: Նրանք ավելի շատ այսօրվա անհասկանալի երգերը կտան, քան այն, ինչ մենք ենք ներկայացրել:

- Ինչո՞ւ եք կարծումոր չեն հեռարձակի: Գումարի՞ խնդիրն էթե այլ տարաձայնություններ կան:

-Եվ գումարի, և, կարծում եմ, տարաձայնությունների: Խոսքս, իհարկե, ոչ բոլոր հեռուստաընկերությունների, բայց՝ մեծամասնության մասին է:

-Ձեր սերնդի երգիչներըկարծեքթե բոլորը միանգամից դաշտից հեռացանԻնչ-որ հատուկ պատճառ կա՞րթե՞…

-Իսկապես, եկավ մի պահ, երբ բոլորս անսպասելի հեռացանք, ամեն տեղ մեր դիմաց դռները փակվեցին: Այդպես էլ չհասկացանք, թե ինչու:

-Եվ որևէ բացատրություն չտվեցի՞ն:

-Բացարձակ:

-Գիտենք, որ երգչի աշխատանքով ոչ միշտ է հնարավոր և անձնական, և ընտանիքի հոգսերը հոգալ…Եղե՞լ է, որ երգը թողնեք և զբաղվեք այլ գործով:

-Ոչ, երբեք: Ես միայն երգելով եմ վաստակում:

-Շատերը, երբ հայրենիքում պասիվանում են, մեկնում ենք երկրից: Երբևէ նման բան Ձերմտքով անցե՞լ է:

- Ես 10 տարի առաջ եղել եմ դրսում: Շատ լավ էր, դժգոհ չեմ: Բայց այնտեղ օտարություն էր: Ես գերադասում եմ լինել իմ երկրում, իմ հայրենիքում:

-Արման, երբեմն հարց է ծագում՝ արդյո՞ք նեղացել եք շոու-բիզնեսի դաշտից կամհանդիսատեսից:

- Չեմ նեղացել, ո՞ւմից պետք է նեղանամ: Ես այդ հաճույքը ոչ մեկին չեմ պատճառի (ժպտում է):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել