Հայկական զինուժի իրականացրած հատուկ գործողությունը, որի արդյունքում ի վերջո զոհվածների դիերն արդեն հայկական կողմում են, վկայում է այն մասին, որ ՀՀ անվտանգության երաշխավորը միայն ՀՀ Զինված ուժերն են:
Մեր բանակի նման մարտավարական գործելակերպը յուրահատուկ ապտակ էր Ադրբեջանին և միջազգային հանրությանը առ այն, որ սեփական տղաների դիերը դուրս բերելը հենց ինքնին այն պատասխանն էր, որը պետք է տրվեր Ադրբեջանին:
Հայկական կողմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ թշնամուն պատասխանելու համար պետք չէ խոսել նրա վայրենի լեզվով: Ադրբեջանը, խոցելով ուղղաթիռը և պատճառելով զոհեր հայկական կողմին ու անհնար դարձնելով այդ զոհերի դուրս բերումը հայերի կողմից, հույս ուներ ևս մի քանի ամիս իր հասարակության ուղեղները լվանալ «հզոր բանակ» ունենալու մասին հեքիաթով, բայց ինչպես յուրաքանչյուր անգամ, այս դեպքում ևս պարտությունն Ալիևի համար անխուսափելի էր: