Armlur.am-ը գրում է․
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հիանալի գիտի, թե ինչպես կարելի է գումարները «քամուն տալ»: Օրինակ, TMZ-ի տվյալներով, նա վերջերս մոտ 30 հազար դոլար էր ծախսել փոքրիկ պայուսակ գնելու համար: Բայց Քիմ Քարդաշյանի համար սա սահմանը չէ: Այսօր Armlur.am-ը կներկայացնի, թե որքան կարողություն ունի հայտնի դերասասանուհին, և թե ինչի վրա է նա ծախսում այդ գումարները:
«E!» հեռուստաընկերությունը պարզել է, որ Քարդաշյանի տարեկան ծախսերը ռեկորդային` 5.45 մլն դոլար են կազմել: Իսկ «The Daily Beast» պարբերականը նրան համարել է հեռուստատեսության ամենաթանկարժեք աստղը և պարզել, որ 2013թ. նա ծախսել է մոտ 6 մլն դոլար: Բայց այդ թվերը, ինչպես պարզվում է, կարող են ավելի բարձր լինել:
Ռեալիթի-շոուների թագուհի Քիմ Քարդաշյանը «Քարդաշյանների ընտանիքը» շոուի ամեն մի էպիզոդի համար ստանում էր 40 հազար դոլար: Նա թողարկում է իր սեփական օծանելիքի, հագուստի, ոսկերչական իրերի հավաքածուներ, ունի մոդելային ընկերությունների հետ տարբեր պայմանագրեր և գումար է ստանում նույնիսկ iPhone-ի համար նախատեսված իր ավատարի դիմաց: Օրինակ` 2012թ. Մայամիում մի հավաքույթի մասնակցելու համար նրան վճարել են 75 հազար դոլար:
Daily Mail-ի տվյալներով` Քիմն ամեն թվիթի համար ստանում է 10 հազար դոլար: Եթե նա օրվա ընթացքում մի քանի թվիթ է անում, վաստակած գումարն ահռելի է լինում: Իսկ Ռոբերտ Քարդաշյանի թողած ունեցվածքն իր չորս աղջիկներին գնահատվում է 100 մլն դոլար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ