Մայրս միայն մի աչք ուներ: Ես նրան տանել չէի կարողանում, որովհետև ամաչում էի նրա պատճառով և նրա համար, որ միշտ ստիպված էի տանել այդ ամոթանքը: Նա աշխատում էր դպրոցում` խոհարարուհի էր: Մի անգամ նա եկավ դպրոցից ինձ տուն տանելու, հատակը գնաց ոտքերիս տակից…փախա նրանից, որպեսզի դասարանցիներս չտեսնեն: Հաջորդ օրը դասընկերս ասաց.-Մայրդ մի աչքանի է: Ես նրան սկսեցի ավելի շատ ատել: Երբ գնացի տուն, ասացի ինչ մտածում էի, ասացի, որ ավելի լավ կլիներ, եթե նա մեռներ, գոնե ստիպված չէի լինի նրա պատճառով այդքան ամաչել: Հետո ես սկսեցի շատ աշխատել, ապա գնացի Սինգապուր, շարունակեցի ուսումս, ամուսնացա և արդեն ունեի իմ երեխաները: Երջանիկ էի, բայց մի օր նա եկավ ետևիցս` Սինգապուր: Երեխաներս, նրան տեսնելով, շատ վախեցան, նրան դուրս արեցի տանից…նա անխոս հեռացավ: Մի անգամ էլ ընկերներս ասացին, որ հավաքվում են: Ես գնացի…հետաքրքրության համար էլ այցելեցի հին տունս: Հարևանուհին ասաց, որ մայրս մահացել է և ինձ տվեց մի նամակ: Գրված էր` տղաս կներես ինձ ամեն ինչի համար, կներես, որ վախեցրի երեխաներիդ, կներես, որ եկա քո տուն: Շատ կուզեի ողջ լինել, որպեսզի հեռվից քեզ տեսնեի, երբ կգաս այստեղ: Գիտե՞ս, երբ դու փոքր էիր, քեզ հետ դժբախտ դեպք եղավ` դու կորցրեցիր աչքդ, ես իմը տվեցի քոնի փոխարեն և հիմա ես ուրախ եմ, որ դու ես տեսնում այդ աչքով: Մեծ սիրով` քո մամա:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mane.aramyan.9/posts/107168886104192
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել