Եթե խոսք գնա ամենազարմանալի և վախեցնող ծովային արարածների մասին, ապա պետք է հիշատակել նաև հսկայական ծովախեցգետիններին։
Դրանցից մեկն էլ կոկոսային ծավախեցգետինն է։ Սրանց մեծ տեսակները հիմնականում ցամաքային կյանք են վարում։ Նրանք «բնակվում» են Հնդկական օվկիանոսի արևադարձային ափերին և Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում։ Այն փաստը, որ այս արարածները քայլում են հողի վրայով, արդեն բավական է սարսափ հարուցելու համար։
Կոկոսային ծովախեցգետինը իր տեսակի մեջ ամենախոշորներից է։ Այս հսկաները հասնում են մինչև 40 սմ–ի և կշռում են 4 կգ։ Նրանք նաև կարող են հպարտանալ ամուր առողջությամբ։ Նրանցից շատերն ապրում են մինչև 60 տարի։ Չնայած նրան, որ ահասարսուռ տեսք ունեն, բայց հիմնականում մարդամոտ են և պաշտպանվում են միայն վտանգի դեպքում։
Նրանք այնքան են ընտելացել ցամաքին, որ, եթե երկար ժամանակ թողնես ջրի մեջ, կարող են խեղդվել։













