Lurer.com–ը գրում է.

Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի ուսանողներին որոշակի քանակությամբ տեղեր են հատկացվել Master Erasmus Mundus TROPIMUNDO ծրագրին մասնակցելու համար, որի համակարգողն է Բրյուսելի ազատ համալսարանը: Master Erasmus Mundus TROPIMUNDO ծրագիրը կենսաբազմազանության և էկոհամակարգերի բնագավառում առաջին միջազգային մագիստրոսական ծրագիրն է (ուսման տևողությունը` 2 տարի, ECTS համակարգով 120 ստուգարքային միավոր): Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից, 2014-2015թթ. ուսումնական տարվա համար դիմելու վերջնաժամկետն է 2014թ. նոյեմբերի 30-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել