Կրծքի խնամք. 2 դիմակ կուրծքը ավելի խնամված և գեղեցիկ դարձնելու համարAroxj.am-ը գրում է․

Դեկոլտեի հատվածի մաշկը մարմնի ամենանուրբ    հատվածներից է: Դիետաները, քաշի փոփոխությունը, հորմոնալ փոփոխությունները, անհարմար հագուստը ժամանակի ընթացքում դրական չեն ազդում կնոջ կրծքերի առողջությանն ու տեսքին:

Տանը պատրաստվող դիմակները կրծքի և դեկոլտեի հատվածի խնամքի կարևոր բաղադրիչներից են: Հիմնականում պետք է օգտագործել դիմակների, այսպես ասած, թաց տեսակները և պետք է դրանք լվանալ այն ժամանակ, երբ  դեռ չեն էլ հասցրել չորանալ:  Հիշեք, որ դեմքի համար նախատեսված յուրքանչյուր սնուցող և փափկեցնող դիմակը կարող եք օգտագործել նաև կրծքի համար:

1. Սնուցող դիմակ ձիգ և գեղեցիկ կուրծք ունենալու համար

Բաղադրություն՝

1 հատ հասած բանան

 1 ճաշի գդալ թարմ մեղր

Պատրաստման եղանակը՝ բանանը տրորել, այնքան, որ դառնա միատարր զանգված, ավելացնել մեղրը, լավ խառնել:

Օգտագործման եղանակը՝ Դիմակը տարածեք դեկոլտեի և կրծքի հատվածում, թողեք 20-30 րոպե: Լավ արդյունք ստանալու համար կարող եք դիմակի վրա դնել սննդային պոլիէթիլենային տոպրակ և տաք սրբիչ: Դիմակն օգտագործեք շաբաթվա ընթացքում մեկ անգամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել