Երգչուհի Սոնա Շահգելդյանը ներկայացրել իր նոր տեսահոլովակը, որը կոչվում է «My Eccentric Nature»։

Նրա տեսահոլովակը շատ նման է համաշխարհային հռչակ վայելող Ադելի եւ նրա հանրահայտ՝ «Rolling in the Deep» երգի տեսահոլովակին։

Սոնա Շահգելդյանն իր նոր տեսահոլովակում, կարծես, կրկնօրինակում է Ադելին։ Նա հագնված է Ադելի պես, նստած դիրքն ու շարժումներն էլ են նման Ադելին։

Երկու տեսահոլովակներում էլ մերթընդմերթ կայծեր եւ գործիքների վրա նվագող երաժիշտներ են հայտնվում։ Նկարահանման տարածքն էլ որոշ հատվածներում պատված է ցելոֆանով։

Երկու տեսահոլովակների տարբերությունը, թերեւս, պարողներն են, Ադելի հոլովակում հերոսը մեկն է, իսկ, ահա, Սոնայի հոլովակում, պարողները երկուսն են։ Ինչեւ, առաջարկում ենք դիտել երկու տեսահոլովակներն էլ եւ որոշել, թե որքանով են դրանք միմյանց նման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել