Interpress.am-ը գրում է․

Ինչպես գիտեք, անցյալ շաբաթ Քիմ Քարդաշյանը «Paper Magazine»-ի էջերում մերկացել էր: Ո՞րն էր դրա նպատակը. «Պայթեցնել» համացանցը: Մշակութային քննադատների մեծ մասը սարսափահար էր: Սակայն Քարդաշյանները միայն փչացած չեն: Նրանք վտանգավոր են, քանի որ ակտիվորեն օգտագործում և ամրապնդում են ռասայական ու գենդերային նախապաշարմունքները, ինչը մեզ համար բացասական հետևանքներ է ունենալու:

Քիմ Քարդաշյանի նկարը 1976 թ. լուսանկարիչ Ժան Պոլ Գուդեի նկարած լուսանկարի գրեթե կրկնօրինակն է: Իսկական տարբերակը պատկանում է սևամորթ Կարոլինա Բոմոնտին: Այդ նկարը հրատարակվել էր Գուդեի գրքում «Ջունգլիների տենդը» վերնագրով:

Երկու նկարներն էլ հիշեցնում են սևամորթ կանանց նկատմամբ վիրավորական վերաբերմունքը, մասնավորապես` Սաարջիե Բարթմանին՝ «հոտենտոտների Վեներայի»՝ մեծ հետույքով սևամորթ կնոջը: Ստրկական առևտրի դարաշրջանում նա դաժանորեն շահագործվում էր որպես սեռական բավարարման օբյեկտ ճանապարհորդող «Այլանդակների թատրոնում»:

Հարյուրամյակներ շարունակ (գուցե և ավելի վաղ) սևամորթ կանայք և նրանց մարմինները կարծրատիպերում ընկալվել են որպես գերսեքսուալ և սպիտակ տղամարդու քմահաճույքների արդյունքում  զրպարտվել ու ճնշվել է նրանց անհատականությունն ու ինքնորոշումը:

Գուդեն՝ սպիտակ տղամարդը, մարմնավորում է շահագործման այդ մոլուցքը: «Սևամորթներն իմ աշխատանքի նախադրյալն են,- ասել է նա 1979 թ,- ես տառապում եմ ջունգլիների տենդով»:

Ինչպես Guardian-ում սեպտեմբերին գրել է Յոմի Ադեգոկը, սպիտակամորթ կանայք սևամորթների մարմինների և մշակույթի յուրացման պատմություն ունեն: Սևամորթ կանանց մեծ հետույքները տարիներ շարունակ եղել են նորաձևության ինդուստրիայի ծաղրի թիրախ,-գրում է Ադեգոկը, մինչդեռ Ջենիֆեր Լոպեսը, Իգգի Ազալին և նույնիսկ Մայլի Սայրուսը սկսեցին մեծացնել իրենց սեփական նստատեղերը: «Ինչո՞ւ է սպիտակ մաշկի տակ սև հետույքը լավ տեսք ունենում»,-գրում է Ադեգոկը:

Պարզ չէ, թե Քարդաշյանը գիտեր իր նկարի բացասական ենթատեքստի մասին: Եթե նա արել է, ապա նրա պաշտպանության օգտին կարող է լինել այն, որ նա կործանում է իմիջը. նա հասարակության կողմից չի շահագործվել, նա շահագործում է մեզ: Արդյոք հասարակությունը ձեզ է հանձնում իր ռասայական և սեռական շահագործումը՝ դրանից օգուտներ քաղելու համար, այո՞: Արդյոք Քարդաշյանն ընդամենը ժամանակակից կին է, որ կերտում է իր կարիերան և մարմինն ինչպես կամենա:

Թվիթթերում Քարդաշյանը նույնիսկ ծաղրել է իրեն զրպարտողներին. նրանք ասում են` ես տաղանդ չունեմ… փորձեք հավասարակշռել շամպայնի բաժակը ձեր հետույքի հետ: (Kim Kardashian West (@KimKardashian), 2014 թ նոյեմբերի 12):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել