Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած վստահության և գնահատանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այս կոչումը որքան պատվաբեր, նույնքան էլ պարտավորեցնող է: «Ինձ համար իսկապես մեծ պատիվ է ճանաչվել լավագույն քաղաքապետ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել են կազմակերպված հարցումներին և նման պարտավորեցնող վստահություն են հայտնել: Շնորհակալ եմ նաև միջոցառման կազմակերպիչներին: Որպես Երևանի քաղաքապետ` ուզում եմ ընդգծել, որ Երևանը մեր բոլորի տունն է, և մենք բոլորս պարտավոր ենք սիրել ու պահպանել մեր տունը: Ես վստահ եմ, որ բոլորս միասին շատ կարճ ժամանակում կապահովենք մեր տան գեղեցկությունը, մաքրությունն ու հարմարավետությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Անձամբ իմ կողմից խորհին շնորհակալություն Տարոն Մարգարյան-ին` իմ Երևանի, մեր մայրաքաղաքի ու Երևանցիների խնդիրներն ու հոգսերը իր ուշադրությա կենտրոնում պահելու համար:Դուք իսկապես լավ մարդ եք, լավ քաղաքապետ, իսկական Երևանցի:

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել