Newmag.am-ը գրում է.
Սուտ 1. Զուգընկեր չունենալը միայնակ լինելն է
Եթե հիմա մենակ եք, ոչ մեկի հետ չեք հանդիպում, դեռ չի նշանակում, որ միայնակ եք: Անձնական հարաբերությունները դեռ երջանկության երաշխիք չեն: Զուգընկեր չունենալը ոչ այնքան միայնակության մասին է, որքան վատ հարաբերությունների ու չկայացած սիրավեպի: Երբ հասկանում եք, որ այդ մարդու հետ կյանքը ոչ մի լավ բանի չի բերի, ավելի լավ է հեռանալ: Փորձեք գտնել ինքներդ Ձեզ, հետ բերել ինքնավստահությունը: Ու եթե, հանկարծ, նորից հայտնվեք խորտակվող հարաբերություններում, պատրաստ կլինեք ճիշտ պահին լքել նավը:
Սուտ 2. Երջանկությունը այն է, երբ ունեք ամեն ինչ, ինչ ուզում եք
Եթե երջանիկ եք, դեռ չի նշանակում, որ ոչ մի բան էլ չեք ուզում: Պարզապես, շնորհակալ եք այն ամենի համար, ինչ ունեք ու համբերատար սպասում եք, թե ինչ կլինի հետո: Հաճախ այնքան ենք տարվում ինչ-որ մի մեծ բանի հասնելու մոլուցքով, որ մոռանում ենք փոքրիկ իրերն ու իրադարձությունները, որոնք մեր կյանքը հրաշալի են դարձնում: Գնահատեք այսօրը, հավատացեք` արժե: Հիշեք, որ հետո վերհիշելու եք այս լավ օրերը, որպես հին ու բարի օրեր:
Սուտ 3. Եթե ինչ-որ մեկը լավ չի զգում, Դուք դա կզգաք
Բոլորս էլ երբեմն վախենում ենք, դժբախտ ենք լինում ու վատ ենք զգում: Բայց ոմանք դա կարողանում են ավելի լավ թաքցնել, քան մյուսները: Դուք չգիտեք, թե ինչ է կատարվում ուրիշների հոգու դռներից այն կողմ, այնպես որ, մի մեղադրեք կամ որակավորեք մարդուն միայն արտաքին նշաններով: Դա ժամանակի ու ջանքերի անիմաստ վատնում է: Եթե կարողանում եք քննարկել ու քննադատել ուրիշներին, ուրեմն չափից շատ ազատ ժամանակ ունեք: Այն ծախսեք ավելի արժանապատիվ բաների համար:

Սուտ 4. Կյանքը պետք է կոնկրետ հունով գնա
Ոչ ոք ավելի շատ վնաս մեզ հասցնել չի կարող, քան հենց մենք` ինքներս: Եթե կարող ենք վնասել մեր հոգին, ուրեմն կարող ենք նաև այն բուժել: Դրա համար երբեմն, պարզապես, պետք է չամաչել սեփական մտքերից ու լինել ռեալիստ: Մենք միշտ ունենք ընտրության հնարավորություն: Հրաժարվեք ոչ ռեալիստական մտքերից ու կաղապարներից. կյանքը միայն մեկ` մեր գծած հունով չի կարող ընթանալ: Բայց ամեն ընթացք կարելի է փոխել, իսկ եթե հնարավոր չէ, պետք է փոխել մեր կարծիքն ու վերաբերմունքը երևույթների նկատմամբ:
Սուտ 5. Դուք պետք է նման լինեք ինչ-որ մեկին
Երբ դադարում եք համեմատվել ուրիշների հետ (կարևոր չէ` իրական, թե հորինված մարդու ենք ուզում նմանվել, հաճախ համեմատության սուբյեկտն ապրում է միայն մեր գլխում), սկսում եք ապրել հանգիստ, և այդ հանգստության մեջ լիակատար բացակայում են պատրանքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



