Glow in the dark mushroom

Այս յուրօրինակ սնկատեսակը հայտնաբերվել է 1840 թվականին և մինչ օրս ոչ ոք այն այլևս չէր տեսել: Սնկատեսակը բացառիկ է իր տեսակի մեջ. Այն լուսարձակում է մթության մեջ ավելի վառ քան մարդակերտ որևէ լուսարձակ: Բրազիլիայի խորունկ ջունգլիներում վերագտնված այս հրաշքը գիտնականները սրբորեն խնամում են ու ուսումնասիրում:

Ավելի քան 170 տարի այն լեգենդ էր համարվում և այժմ այս սնկատեսակն իրականություն է: 1840-ին այն առաջինը տեսավ Անգլիացի բուսագետ Ջորջ Գարդընըրը, ով ապշել էր, երբ նկատեց, թե ինչպես են բրազիլացի մի խումբ երեխաներ խաղում նրա հետ ու զանազան հնարքներ կատարում մթության մեջ:

Դա այն բացառիկ դրվագն էր գիտնականի կյանքում, որը պարտադրելու էր նրան իր հետագա կյանքը նվիրել այդ բուսատեսակի որոնումներին: Ցավոք մեկ կյանքը քիչ եղավ որոնումները հաջողությամբ պսակելու համար:  

Այս սունկը 71 տարբեր տեսակ ունի: Գարդընըրի տեսածն այն մեկն էր, որը բոլորից վառ էր լուսարձակում: Այն կարող է աճել մինչև 3 դյույմ, որը հսկայական հասակ է՝ համեմատած այս ցեղատեսակի այլ սնկերի հետ:

Գիտնականները մի մտավախություն ունեն միայն: Արդյո՞ք այս սնկերը թունավոր են: Ամեն դեպքում մինչև ուսումնասիրությունների ավարտը նրանք խորհուրդ չեն տալիս ուտել այս սնկի որևէ տեսակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել