Lurer.com-ը գրում է.

Հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում նոյեմբերի 19-ին ժամը 17.30-ին, հաղորդում է ստացվել, որ «Գաստրո ինդեստինալ սինդրոմ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ջրահովիտ գյուղի անչափահաս 8 բնակիչներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 13.00-ի սահմաններում, Ջրահովիտ գյուղի միջնակարգ դպրոցում վերը նշված երեխաների ինքնազգացողությունը վատացել է, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բուժօգնություն ու դուրս են գրվել:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել