Yerkir.am-ը գրում է.
«Վերնիսաժ»-ի գործով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստը սկսվեց շուրջ մեկ ժամ ուշացումով, քանի որ ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանը վատառողջ էր, եւ շտապօգնություն էր հրավիրվել դատարան: Դատական նիստը բացված հայտարարելուց հետո դատավոր Գագիկ Պողոսյանը հետաքրքրվեց ամբաստանյալի առողջական վիճակով: Նա անորոշ պատասխան տվեց: Դատարան չէին ներկայացել գործով երեք տուժողները: Նրանցից երկուսը ծանուցում չէին ստացել դատական նիստի վերաբերյալ, իսկ մեկը, թեև պատշաճ ծանուցվել էր, սակայն դատարան չէր ներկայացել: Դատարանի հարցմանն ի պատասխան՝ դատախազ Հ. Սարգսյանն ասաց, որ դատական նիստը պետք է հետաձգել տուժողների` ներկա չլինելու պատճառով: Ամբաստանյալների պաշտպանները նույնպես կողմ էին նիստը հետաձգելուն: Դատարանը որոշեց տուժողներին կրկին ծանուցել հաջորդ դատական նիստի վերաբերյալ և դատական հաջորդ նիստը նշանակեց դեկտեմբերի 3-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



