Aroxj.am-ը գրում է.
Գրիպ: Ամենատարածված վիրուսը: Առաջին հայացքից ամենաանմեղն ու անհետևանքը: Իրականում՝ տարբեր ուսումնասիրությունների արդյունքում՝ ամենաշատ հետևանքներ ունեցողը, որ զգացնել է տալիս տարիներ անց, սակայն մենք ինքներս չենք գիտակցում դա: Առջևում ցուրտ ձմեռ է՝ լավագույն ժամանակը ՛՛վաստակելու՛՛ մի լավ գրիպ՝ հազ, շնչառության դժվարություններ ու չիջնող ջերմություն: Ամեն տարի այս ժամանակահատվածում մենք բոլորս վստահ ենք, որ այս տարի կխուսափենք գրիպից՝ ավելի տաք կհագնվենք, կկրենք գլխարկ ու կփաթաթվենք տաք շարֆով: Գրիպից պաշտպանվելու միջոցները, սակայն այսքանով չեն ավարտվում: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում պարզ, բայց արդյունավետ ու կանխարգելիչ միջոցներ գրիպից խուսափելու համար:
Եվ այսպես սկսենք գրիպի ախտանիշներից.
- Մարմնի ջեմաստիճանի բարձրացում 37-40 աստիճան
- Գլխացավեր
- Շնչառության դժվարություններ
- Ցավերում հոդերում ու մկաններում
- Հարբուխ
- Որոշակի քրոնիկ հիվանդությունների դեպքում սրացումներ
Ինչպես կանխարգելել գրիպը՝ պրոֆիլակտիկ գործողությունների ցանկ
- Հաճախ ու մանրակրկիտ լվացեք ձեռքերը
- Վարեք առողջ ապրելակերպ՝ քնենք 8-9 ժամ, սնվեք առողջ
- Ընդունեք վիտամին C
- Խուսափեք փռշտացող ու հազացող մարդկանց հետ շփումից
- Շատ ջուր խմեք
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ