Yerkir.am-ը գրում է.
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նոյեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղաթիռի մասին: «Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչությունը՝ Արցախի ուղղաթիռի խոցումը: Դա պետք է դատապարտվի ոչ միայն հայի կողմից, այլև մարդկության կողմից: Դա վերջին ցուցանիշն է Ադրբեջանի քաղաքականության որակի և նպատակների մասին: Ադրբեջանը պետք է դատապարտվի իր հերթական անմարդկային քայլի համար»,- ասաց նա: Այնուհետև Հովհաննիսյանն իր խոսքն ուղղեց հայկական կողմին և պատասխան պահանջեց, թե ինչո՞ւ են զորավարժություններն այդքան մոտ անցկացվում Ադրբեջանի սահմանին: «Որևէ պատճառ չկա, որ Արցախի ուղղաթիռը 150 մ մոտիկությամբ զորավարժության մասնակցեր: Սա ևս պատասխան է պահանջում` արդեն հայկական կողմից, թե ինչպե՞ս է լինում` Արցախի դիրքերից 350 մ հեռավորության վրա է թռիչք կատարել, իսկ հայկական կողմից հեռավորությունը 150 մ է: Այս հարցը բաց է և բոլորի մտքերի մեջ է և պատասխան է պահանջում»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



