Շիրակում տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրյալի կալանքի որոշումը չի բողոքարկվելուPanorama.am-ը գրում է.

Նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ելքով ավտովթարի գործով մեղադրյալ «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանի կալանքի որոշումը չի բողոքարկվելու` ելնելով նրա անվտանգությունից: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մ. Վարդանյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը:

Նա նշեց, չնայած իր ներկայացրած միջնորդությանը՝ Մ. Վարդանյանին տեղափոխել «Դատապարատյալների հիվանդանոց», նշանակել հոգեբան, ցուցաբերել բժշկական օգնություն, Վարդանյանը շարունակում է մնալ մեկուսարանում.  «Նոյեմբերի 18-ին հանդիպել եմ իմ պաշտպանյալին: Նա ասաց, որ միայն հոգեբան են հատկացրել: Էլի շատ տխուր էր, լացում էր, ծանր հոգեվիճակի մեջ էր գտնվում»:

Մ. Վարդանյանը փաստաբանին հայտնել է, որ նոյեմբերի 12-ին երեկոյան լույս չի եղել, բջջայինի լույսի տակ իրեն փաստաթղթեր են տվել՝ ծանոթանալու համար: Քննիչն ասել է, որ փորձաքննություն նշանակելու մասին որոշումներ են: Մ. Վարդանյանն առանց ծանոթանալու ստորագրել է դրանք, քանի որ, ըստ փաստաբանի, եղել է շատ վատ վիճակում, չի հետաքրքրել նրան, թե ինչ փաստաթղթեր են:

«Ես միջնորդությում եմ ներկայացրել քննիչին, որ ինձ ծանոթացնի այդ փաստաթղթերին և փորձաքննություններ նշանակելու մասին որոշումներին»,- ասաց Լ. Բալյանը:

Նաև հայտնեց, որ փորձաքննություններ նոր են նշանակվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել